Опубликовано H.Minasyan -
ԱՄՆ-ը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին

ԱՄՆ-ն դեմ չէ Թուրքիային «F-16» կործանիչների վաճառքին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը դեմ չէ Թուրքիային «F-16» կործանիչների վաճառքին, սակայն Անկարային հիշեցնում է, որ Կոնգրեսը հարցը կապում է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու խնդրի հետ:

«Մենք մեր հերթին աջակցում ենք Թուրքիային «F-16»-երի վաճառքին: Բայց Կոնգրեսում կան մարդիկ, որոնք ասում են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, եթե Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում հնարավորինս արագ դա անել»,- ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե «F-16» կործանիչների մատակարարման խնդրում հույսը դնում է ԱՄՆ-ի կողմից  փոխադարձության կարգով որոշում կայացնելու վրա՝ ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացմանը:

Добавить комментарий