juyhg

Այսօր Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը․ Հայաստանը չի մասնակցում

Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը։

Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցերը:

Երեկ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ունեցել խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավար գործընկերների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում անցկացվող նիստերին, ինչի մասին Վոլոդինին տեղեկացրել էր պաշտոնական նամակով:

Աղբյուրը՝ Tert.am

Добавить комментарий