Опубликовано D.Guyumjyan -
DETQ

ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի բոլոր հանցագործությունների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտարարել է՝ ԱՄՆ-ն պատասխանատու է բոլոր հանցագործությունների համար, որոնք Իսրայելի ռեժիմը պաշարված Գազայի հատվածում իրականացնում է պաղեստինցիների դեմ:  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի դիվանագետը քննադատել է Միացյալ Նահանգներին Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի ցեղասպան պատերազմին նրա անզուսպ աջակցության համար։

«ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի բոլոր հանցագործությունների համար, քանի որ նա չի կարող նման վայրագ հանցագործություններից որևէ մեկը կատարել Գազայում առանց Վաշինգտոնի համաձայնության, հրամանի, ինչպես նաև քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցության»,- ասել է նա։

Վերջինս քննադատել է Վաշինգտոնին նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պաղեստինցիների հետ հրադադարի հաստատմանն ուղղված միջոցառումներն արգելափակելու համար։ 

#Դետքի_հետագծով

ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Իսրայելն ավելի քան մեկ շաբաթ տևած հրադադարից հետո վերսկսել է իր ցամաքային գործողություններն ընդդեմ Գազայի հատվածի։ Այս համատեքստում Թեհրանը ձգտում է նպաստել, որպեսզի կրկին կողմերի միջև հրադադար հաստատվի՝ զուգահեռաբար շարունակելով ՀԱՄԱՍ շարժմանը ցուցաբերվող աջակցությունը։

 

Добавить комментарий