Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ խորն են. Ջևդեթ Յըլմազ

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ խորն են. Ջևդեթ Յըլմազ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Բաքու:

«Մենք գտնվում ենք Ադրբեջանում՝ եղբայրական երկրում, որի տխրությունը մեր տխրությունն է, իսկ ուրախությունը՝ մեր ուրախությունը: Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, մեկ ազգ: Թուրք-ադրբեջանական անսասան եղբայրությունը՝ կապված ամուր կապերով, շարունակվելու է հավերժ»,- X սոցցանցում գրել է Յըլմազը:

Թուրքիայի փոխնախագահը Բաքու այցի շրջանակում մասնակցել է «Թուրքիայի հարյուրամյակ» համագործակցության և համերաշխության հարթակի կազմակերպած «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին:

Ծրագրին հաՆդես գալով ելույթով՝ Յըլմազը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի ամենամեծ պատմական իրադարձությունը «Ղարաբաղի ազատագրումն է օկուպացիայից»։

«Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ հաղթանակում։ Աղոթում ենք նրանց համար, ովքեր նահատակվել են հաղթանակի հասնելու ժամանակ։ Այժմ ժամանակն է վերականգնել և վերակենդանացնել օկուպացիայից ազատված այս հողերը։ Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունն ամենաբարձր մակարդակով, որպեսզի Ղարաբաղը դառնա շատ ուժեղ և զարգացած տարածաշրջան։ Մեր համագործակցությունը կշարունակվի՝ ներառելով բոլոր ոլորտները՝ զբոսաշրջությունից մինչև գյուղատնտեսություն»,- ասել է թուրք պաշտոնյան։

Добавить комментарий