յգբ,

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային Հ/Ը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ չի գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու և խոսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը «ջրելու» մեղադրանքների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը:

Պետրոս Ղազարյան – Ինչո՞ւ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց ես քիչ առաջ ասացի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի:

Պետրոս Ղազարյան – Այդտեղ ուղղակի կապ կա՞ բանակցություններին չգնալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այնպես չէ, որ բանակցությունների չենք գնում: Տեսեք, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, ըստ էության, այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան գոյություն չունի:

Պետրոս Ղազարյան – Նաև մեզ մեղադրում են, թե մենք ուզում ենք «ջրել» այդ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, բայց ես ասացի, եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք այդ հայտարարությանն առնչվող տարածքում ի՞նչ է կատարվում: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ:

Պետրոս Ղազարյան – Իրենք վերջում ասում են, որ նրանք ավելի շատ դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրանով իրենք զրոյացնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և մեզ պետք չէ դրանում մեղադրել:

 

Добавить комментарий