Ադրբեջանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի փոխնախագահի հետ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը դեկտեմբերի 20-ին հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հատուկ ընդգծվել են նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերն ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործընկերության ու դաշինքի համապարփակ զարգացման գործում։
Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցության համար:
Նշվել է, որ մեծ նշանակություն ունի Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի և համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումների իրականացումը։ Ներդրումային ոլորտում համագործակցությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Թուրքիայում ամենամեծ ներդրողներից է, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանում:
Հանդիպմանը գոհունակությամբ է ընդգծվել թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ընթացող վերականգնման ու շինարարական աշխատանքներին։
#Դետքի_հետագծով
Թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ՝ ցույց տալու երկու երկրի միջև առկա հարաբերությունները: Բացի դրանից` Թուրքիան, իր շահերն ունենալով տարածաշրջանում, փորձելու է Ադրբեջանի միջոցով իրականացնել դրանք:
Добавить комментарий