4 տարի առաջ այս մարզադաշտում «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարողներին մենք ապացուցեցինք հակառակը. Ալիև
«Չորս տարի առաջ այս մարզադաշտում ոմանք հայտարարեցին` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- այս մասին դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»-«Բաքու» խաղից առաջ ելույթի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
Նա, խոսելով պատերազմի արդյունքի մասին, ընդգծել է, որ օկուպացված Արցախում (խմբ.) այսուհետ հաճախ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ:
«Այսուհետ Ադրբեջանի դրոշը հավերժ ծածանվելու է այս հողերի վրա։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»,- նշել է Բաքվի բռնապետը:
Ադրբեջանական լրատվամիջոցները սա պատմական խաղ են որակում։
Добавить комментарий