Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Գրուշկո
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովի հետ հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրի կարևորության մասին և բարձր է գնահատել երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպություններում։
Փոխարտգործնախարարը կարևորել է 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հռչակագրի բոլոր դրույթների կատարումը և շուտով Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ընդգծվել է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնման կարևորությունը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը մշտապես խախտել է եռակողմ պայմանագրի դրույթները, և ակնհայտ է, որ վերջինիս հետ հնարավոր չէ խաղաղություն հաստատել որևէ սկզբունքով․ Ադրբեջանը խախտում է հնարավոր բոլոր պայմանավորվածությունները, ինչի արդյունքում անկայունություն է ստեղծվում տարածաշրջանում։
Добавить комментарий