Опубликовано A.Gevorgyan -
Hi

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։

Հասանովն ընդգծել է, որ վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները և աջակցում է Թուրքիայի զինված ուժերին։ 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է` թուրքական ավիացիան դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին և ոչնչացրել վերջինիս 29 օբյեկտ։

 

Добавить комментарий