«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը ապագայում կշարունակի ամուր հիմք հանդիսանալ մեր հարաբերությունների համար. Էրդողան
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրության և համերաշխության եզակի կապերը, որոնք հիմնված են «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի վրա, ինչպես եղել է մինչ այժմ, ապագայում կշարունակեն ամուր հիմք ստեղծել մեր հարաբերությունների համար»,- այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։
«Մեզ համար հպարտություն են Ադրբեջանի ձեռքբերումները, որը Ձեր գլխավորությամբ վստահ քայլերով առաջ է շարժվում։ Միջազգային մասշտաբով Ադրբեջանի հեղինակությունն աստիճանաբար աճում է»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Добавить комментарий