Ահաբեկիչներն այլևս չեն կարող պառակտում սերմանել թուրք ժողովրդի մեջ. Էրդողան
Ահաբեկչական հարձակումների արդյունքում ազգի պառակտման շրջանն ավարտվել է:
Այս մասին Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում նոր թռիչքուղու բացման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա շեշտել է, որ ահաբեկիչներն այլևս չեն կարողանա պառակտել թուրք ժողովրդին։
«Մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա աջակցելու ահաբեկիչներին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին: Ոչնչացվել է Թուրքիայում ահաբեկչական կազմավորում համարվող վերոնշյալ կուսակցության 29 օբյեկտ։
Добавить комментарий