Опубликовано A.Gevorgyan -
djuks

Հաջորդ տարի Նախիջևանում շինարարական աշխատանքները կընդլայնվեն. Ֆուադ Նաջաֆլի

«2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներից Նախիջևանում շինարարական աշխատանքները կընդլայնվեն, և կիրականացվեն խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Նա նշել է, որ շինությունների անմխիթար որակի պատճառով այս տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ 2023 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի սոցիալ-տնտեսական զարգացման համապատասխան պետական ​​ծրագիրը։

«Այս տարի Նախիջևանում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև միջկառավարական հանդիպումներ՝ առանձին նախարարների մասնակցությամբ։ Սա շատ կարևոր էր նաև որպես հաջորդ փուլի սկիզբ՝ երկու պետությունների ապագա հեռանկարների զարգացման համար։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականը բավականին հիշարժան տարեթիվ էր ոչ միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այլև Ադրբեջանի համար, որովհետև այս տարի մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունն Ադրբեջանի բոլոր տարածքներում»,- ասել է Նաջաֆլին։

Добавить комментарий