սվ

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Սոթք գյուղում: Առաքելությունն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման նպատակով պարեկություն են իրականացրել։ Պարեկության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- տեղեկացրել են առաքելությունից:

 

Добавить комментарий