Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է անցանկալի անձ:
Այդ անձանցից պահանջել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը, իսկ ԱԳՆ-ի համապատասխան բողոքի նոտան ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանին։
Ադրբեջանում հակաֆրանսիական տրամադրությունները շարունակում են նոր թափ ստանալ:
Добавить комментарий