Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանն աջակցում է Սիրիայի կառավարության ինքնիշխանության ընդլայնմանը. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանն աջակցում է Սիրիայի կառավարության ինքնիշխանության ընդլայնմանը երկրի ողջ տարածքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Սիրիայում անվտանգության և կայունության ամրապնդման գործընթացի առնչությամբ։ Բացի դրանից` իրանցի պաշտոնյան բարձր է գնահատել Գազայի և Պաղեստինի ներկայիս իրադարձությունների հարցում Սիրիայի դիրքորոշումը։

«Իրանն ու Սիրիայի Արաբական Հանրապետությունն ավելի քան երբևէ միավորված են տարածաշրջանում և կիսում են ընդհանուր տեսակետը Պաղեստինում սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները և ցեղասպանությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության սկզբից ի վեր Իրանն աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։ Հենց Իրանի և Ռուսաստանի ցուցաբերած աջակցության շնորհիվ Ասադին հաջողվեց պահպանել իր իշխանությունը և վերականգնել վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ։
 

Добавить комментарий