Եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի առաջարկները, հնարավոր կլինի խաղաղություն հաստատել. Շաֆիև
«Ադրբեջանի խաղաղության առաջարկները ներկայացվել են Հայաստանին, որից հետո Հայաստանից է կախված խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասել է Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (CAIR) ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Շաֆիևն ընդգծել է, որ եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի առաջարկը, շուտով հնարավոր կլինի ստորագրել պայմանագիրը:
«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ նշել է, որ երկու կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Սա նշանակում է, որ նրանք իսկապես կարող են ընդունել Ադրբեջանի առաջարկները։ Բայց ես նորից եմ ասում՝ Ադրբեջանն առաջարկ է արել, հիմա շատ բան կախված է Հայաստանից, եթե ընդունեն, շուտով կկարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Բայց եթե հետաձգվի, հստակ ժամանակը դժվար է նշել»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրի անվան ներքո արագացնել իր առջև դրված նպատակների իրագործումը:
Добавить комментарий