Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնը որքան հնարավոր է շուտ «F-16» կործանիչներ կվաճառի Անկարային. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Այս մասին, ըստ «Դետքի», հաղորդում է «TRT Haber» հեռուստաալիքը:
Արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է դեկտեմբերի 26-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի հաստատման մասին։
Ֆիդանը հույս է հայտնել Վաշինգտոնի կողմից Անկարային «F-16» կործանիչների շուտափույթ վաճառքի կապակցությամբ։
Добавить комментарий