
ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են․ ՌԴ ԱԳ նախարար
Վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ռազմաբազան այնտեղ տեղակայելու մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հենվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ այսօր ՌԴ զինվորականները այդ տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են:
Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով The Wall Street Journal-ի հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է, ասել էր՝ առավելությունները, ցավոք, չեն տեսել:
Добавить комментарий