Опубликовано A.Gevorgyan -
huj

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին

«Մենք կարող ենք հանդիպել չեզոք երրորդ երկրում կամ հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով նախարարության տարվա ամփոփման ճեպազրույցում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը: 

Նրա խոսքով` Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովն արդեն երկու հանդիպում է ունեցել սահմանին: 

«Սկզբունքորեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական ​​սահմանին՝ պայմանով, որ նրանք որևէ լարվածություն չստեղծեն։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչո՞ւ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք»,- նշել է նա:

Բայրամովը վտանգավոր է համարում Հայաստանի  ուղարկած առաջարկների և իրենց պատասխանների մանրամասների բացահայտումը։ 

 

Добавить комментарий