Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր կամուրջ է բացվել

Աստարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև կայացել է նոր կամրջի և սահմանային անցակետի բացման արարողությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ բացման արարողությանը մասնակցել են ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:

Իրանական կողմը նշում է, որ կամուրջը մեծ դեր կխաղա երկկողմ սահմանային առևտրի խթանման գործում: Ըստ աղբյուրի՝ կամրջի երկարությունը 89 մ է, լայնությունը՝ 30.6 մ, այն կառուցված է 5.8 միլիոն եվրոյի ֆինանսավորմամբ։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում անցակետը կաշխատի բնականոն ռեժիմով։

Добавить комментарий