Опубликовано detq-editor -
Իրանցի ավագ հոգևորականը կարևորել է երկրի օդուժի դերն Իրանի ազգային հզորության գործում

Իրանցի ավագ հոգևորականը կարևորել է երկրի օդուժի դերն Իրանի ազգային հզորության գործում

Իրանցի ավագ հոգևորական Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբտորաբիֆարդը Թեհրանում կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ բարձր է գնահատել Իրանի օդային ուժերի որոշիչ դերը երկրի ազգային անվտանգության պաշտպանության գործում: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

 

Նա շեշտել է, որ Իրանի ռազմաօդային ուժերն այսօր վճռորոշ և անկրկնելի դեր են խաղում անվտանգության ստեղծման, Իսլամական Հանրապետության հզորության բարձրացման և երկրի խաղաղ երկինքն ապահովելու գործում։ 

 

Վերջինս անդրադարձել է նաև երկրի հաջորդ ֆինանսական տարվա բյուջեին, որը ներկայումս քննարկվում է խորհրդարանում։ Հոգևորականն օրենսդիրներին կոչ է արել հաստատել բյուջեն այնպես, որ այն լավագույնս ձեռնտու լինի երկրի այսօրվա տնտեսական վիճակին։

 

Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբտորաբիֆարդը երկրի կառավարությանը հորդորել է կայունություն պահպանել տնտեսության մեջ։

 

Добавить комментарий