Опубликовано D.Guyumjyan -
դետք

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են պետական սահմանի 70 տոկոսը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Սամխարաձեն նշել է, որ այժմ աշխատանք է տարվում մնացած 30%-ի ուղղությամբ. «Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»։

Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը:

Նշենք, որ վրաց-ադրբեջանական պետական սահմանի ընդհանուր երկարությունը շուրջ 440 կմ է, որից մի զգալի հատվածում, մասնավորապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասում կողմերը որոշ տարաձայնություններ ունեն:
 

Добавить комментарий