Опубликовано D.Guyumjyan -
detq

Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ ցեղասպանության մասին հայց է ներկայացրել

Հարավային Աֆրիկան դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները որպես ցեղասպանության ակտ որակելու հայցով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Հաղորդվում է, որ Հարավային Աֆրիկան իր հայցում մեղադրում է Իսրայելին Ցեղասպանության դեմ կոնվենցիան խախտելու մեջ։ Դիմումի մեջ նշվել է, որ Իսրայելի գործողություններն ու անգործությունը կարող են որակվել որպես ցեղասպանածին, քանի որ դրանք նախաձեռնվում են Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու համար։

Իսրայելը մերժել է Հարավային Աֆրիկայի մեղադրանքները՝ իր ԱԳՆ-ի միջոցով հայտարարելով, որ Հարավային Աֆրիկան «Իսրայել պետության փլուզման կոչ է անում, և ժնրա պահանջները փաստացի եւ իրավաբանական հիմքեր չունեն»։

Հիշեցնենք, որ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում մղվող պատերազմը՝ շրջանն ամբողջական վերահսկողության տակ վերցնելու համար։ 
 

Добавить комментарий