2024-ի առաջին կեսին Ուկրաինան կարող է պարտվել. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան
ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը կարծում է, որ 2024 թվականի առաջին կեսին Ուկրաինան հնարավոր է պարտվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է իտալական «Politico» պարբերականին տված հարցազրույցում։
Դաալդերը նշել է, որ ՌԴ-ի` Ուկրաինա ներխուժելուց հետո Բայդենը և նրա թիմը ձևավորեցին տպավորիչ կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ավելի քան 200 մլրդ դոլար ռազմական և տնտեսական օգնությամբ, ինչպես նաև կործանարար պատժամիջոցներով Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ Արևմուտքի համախմբվածության շնորհիվ Ուկրաինայի ուժը Ռուսաստանի հնարավորությունների պատերազմը վերածեց ռազմավարական անհաջողության, և Մոսկվան չկարողացավ հասնել իր գլխավոր նպատակին՝ իրեն ենթարկել Ուկրաինային և խափանել Արևմուտքի միասնությունը։
«Ուկրաինացիները միասնական են, ինչպես երբեք, իրենց քաղաքական անկախությունը ապահովելու և ՆԱՏՕ ու Եվրամիություն մտնելու հարցում»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպանի համոզմամբ՝ ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մի քանի ամիս է, ինչ արգելակում են Ուկրաինային լրացուցիչ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունները։ Նա նաև ասել է, որ եթե ԱՄՆ-ում իշխանության գա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ապա նա կարող է առհասարակ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
«Ուկրաինայի ամբողջ օգնության կեսից ավելին ստացվում է ԱՄՆ-ից, իսկ Եվրոպան ոչ պաշարներ ունի, ոչ արտադրական հզորություններ, որպեսզի լրացնի պակասորդը։ Ուկրաինան միանշանակ կտուժի դրա հետևանքներից, քանի որ ճակատի 1000 կիլոմետրանոց գիծը պահելու և հրթիռային ու անօդաչուների գրոհներից պաշտպանվելու նրա ունակությունը կախված է ամերիկյան աջակցության շարունակումից։ Այսպիսով` պատերազմն Ուկրաինայում կարող է տանուլ տրվել արդեն 2024 թ. առաջին կիսամյակում»,- եզրափակել է նախկին դեսպանը։
Добавить комментарий