Իրանում պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել
Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի Քերման քաղաքում պայթյուն է որոտացել։
Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել դեպի գերեզման տանող ճանապարհին, որտեղ թաղված է ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ, պատճառն անհայտ է։
Նշենք, որ Ղասեմ Սոլեյմանին ԱՄՆ զինվորականների կողմից սպանվել է Իրաքում 2020 թվականի հունվարի 3-ին։
Добавить комментарий