ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Թուրքիային «F-16» ինքնաթիռներ վաճառելու հնարավորության մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ամենօրյա ասուլիսում ողջունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և Թուրքիային «F-16» ինքնաթիռների վաճառքի գործընթացը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Haber Global» կայքը:
Ինչ վերաբերում է «F-16»-ի վաճառքի վերաբերյալ պաշտոնական ծանուցմանը, Միլլերը նշել է, որ այս պահին չի ցանկանա մեկնաբանել, թե երբ պատրաստ կլինեն առաջ շարժվել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և այլ պաշտոնյաներ իրենց նախորդ հայտարարություններում նշել են, որ իրենք աջակցում են Թուրքիայի «F-16» նավատորմի արդիականացմանը, որը ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կդարձնի։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի մասնակցության մասին արձանագրության հաստատման օրինագիծը հավանության է արժանացել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 26-ին։
Добавить комментарий