Опубликовано H.Andreasyan -
7

Ադրբեջանն ընդգրկվել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու համար․ «Ազատություն»

Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանից բացի՝ ցանկում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը:

Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий