Էրդողանը Բլինկենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը և F-16-ների մատակարարման հարցը

Էրդողանը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը և «F-16»-երի մատակարարման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Գազայում, «F-16» ինքնաթիռների տեղափոխումն Անկարա, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը։

«Պետքարտուղարն ընդգծել է հակամարտության ընդլայնումը կանխելու, պատանդների ազատ արձակումն ապահովելու, մարդասիրական օգնության մատակարարման ընդլայնման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կրճատման, ինչպես նաև տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Կողմերը քննարկել էին Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ 

Добавить комментарий