Опубликовано A.Gevorgyan -
judk

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TVNET» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը կմիացնի Թուրքիան և թուրքական աշխարհը, կարող է գործարկվել 2028 թվականին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Yeni Şafak» կայքը:

Անդրադառնալով  միջանցքի աշխատանքներին` նա ասել է, որ Հայաստանը վերջին շրջանում դրական ուղերձներ է տալիս միջանցքի վերաբերյալ։

«Միջանցքի 43 կիլոմետր հատվածը գտնվում է Հայաստանի տարածքում։ Թուրքիայի հատվածը 224 կմ է»,- նշել է թուրք պաշտոնյան։

Նա հույս է հայտնել, որ 5 տարվա ընթացքում աշխատանքները կիրականացվեն, և ամբողջ երթուղին ավարտած կլինեն 2028 թվականին։

#Դետքի_հետագծով

Թուրքիան բացահայտ նշում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» թուրանական աշխարհի ծրագիր է։ 

Добавить комментарий