Լավ հնարավորություններ կան Ճապոնիայի հետ մեր համագործակցությունն ընդլայնելու համար. Ալիև
Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններն ավելի քան 30 տարի ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ են ձեռք բերվել, և ընդգծել է լավ հնարավորությունների առկայությունն առաջիկա տարիներին երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար։
Բաքվի բռնապետը նաև նշել է, ավանդական ոլորտներից բացի, համագործակցության նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտությունը։
Добавить комментарий