Опубликовано A.Gevorgyan -
gtf

Ադրբեջանական բանակում հրամանատարական կազմի հետ հանդիպում է անցկացվում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած 2024 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպում է անցկացվում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում կստուգվեն հանդիպմանը ներգրավված անձնակազմի՝ ժամանակակից համազորային մարտ կազմակերպելու և վարելու վերաբերյալ ունեցած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ֆիզիկական և ռազմական պատրաստվածությունը: 

Հիմնական նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների կառավարման վերաբերյալ սպաների տեսական գիտելիքների ու մասնագիտական ​​մակարդակը, կատարելագործել որոշումներ կայացնելու նրանց հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել նոր ընդունված զենքերի, սարքավորումների հնարավորությունները:  

Добавить комментарий