Опубликовано detq-editor -
«Ուկրաինայում հատուկ օպերացիան շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները դեռ ամբողջապես պաշտպանված չեն». Պեսկով

«Ուկրաինայում հատուկ օպերացիան շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները դեռ ամբողջապես պաշտպանված չեն». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «հատուկ ռազմական օպերացիան» շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները սպառնալիքներից ոչ ամբողջությամբ են պաշտպանված:

Այդպես նա արձագանքել է Դոնբասի և Ղրիմի ազատագրման նպատակով հարձակողական գործողություններին մասնակցելու համար նոր գրոհային բրիգադներ ստեղծելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Դոնբասը դեռ ամբողջությամբ չէ պաշտպանված, ուստի, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց: Այդ նպատակին ամողջությամբ չենք հասել, դա դեռ պետք է անել»,- ասել է Պեսկովը և ավելացրել, թե Ղրիմի անվտանգությունը հուսալիորեն է ապահովված:

Добавить комментарий