Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի և Իրաքի միջև համատեղ ռազմածովային զորավարժություն է անցկացվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրաքի ժողովրդական կորպուսի միջև համատեղ զորավարժություններ են անցկացվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորավարժությունը նվիրված է եղել ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության 4-րդ տարելիցին։ Զորախաղերում, որոնք անցկացվել են ԻՀՊԿ-ի երրորդ ռազմածովային շրջանի և Իրաքի Ալ-Հաշդ ալ-Շաաբիի ստորաբաժանման հետ համաձայնեցված, ներգրավված է եղել 313 նավ։

Նշվում է, որ Իրանի և Իրաքի համատեղ ժողովրդական զորավարժություններին ներկա են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երրորդ ռազմածովային շրջանի հրամանատարը, Խուզեստանում գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, Խուզեստանի նահանգապետը, Խուզեստանի, Աբադանի մի խումբ պաշտոնյաներ: 

Հիշեցնենք, որ ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում։ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում երկու ահաբեկչություն իրականացվեց, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Добавить комментарий