Опубликовано detq-editor -
uı8ğj

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է ադրբեջանցի վետերաններին

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախարար Գյուլերը Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ադրբեջանցի վետերանների հետ:

Նշվում է նաև, որ ընդունելությանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլիօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն:

#Դետքի_հետագծով

Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մշտապես ընդլայնվում  է և ուղղվում տարածաշրջան՝ տարածաշրջանը դարձնելով անկայուն։

Добавить комментарий