Ադրբեջանի նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել օկուպացված տարածքներում
Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել օկուպացված Արցախում։
Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեր է հատկացրել Շուշի ու Բերձոր քաղաքներում և Աղավնո գյուղում։
Նախընտրական քարոզարշավի համար կտրամադրվեն դահլիճներ, որոնք հավանաբար կլինեն դպրոցներում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններն օկուպացված Արցախում անցկացվող առաջին ընտրություններն են։
Добавить комментарий