Опубликовано H.Minasyan -
լիւգի

Հաքան Ֆիդանը ժամանել է Բիշքեկ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Բիշքեկ։Ղ

Ղրղզստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Ալա-Արչա կառավարական նստավայրում մեկնարկել է փոխգործակցության զարգացման ռազմավարական պլանավորման համատեղ խմբերի 6-րդ նիստը։

Ղրղզստանի ու Թուրքիայի պատվիրակությունները գլխավորում են երկու երկրների արտգործնախարարները՝ Ժեենբեկ Կուլուբաևը և Հաքան Ֆիդանը։

Քննարկվում են տարբեր բնագավառներում բազմակողմ համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։

Добавить комментарий