Թուրքիայի ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունը «ASELSAN»-ն է
Թուրքական «Listelist.com» մեդիանախաձեռնության արտադրանքի շրջանառության ծավալների հիման վրա կազմվել է Թուրքիայում 10 խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը:
Այս մասին հայտնում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:
Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է 1974-ին հիմնված «ASELSAN» ընկերությունը: Նշվում է, որ այն այժմ իր արտադրության ծավալներով գերազանցում է ոլորտի այլ տեղական ընկերություններին:
«ASELSAN»-ի շուկայական արժեքը կազմում է 217.24 մլրդ լիրա (թուրքական դրամական արժույթ, 72.480.387 դոլար), այն ունի 9.000 և ավելի աշխատող, իրականացրել է շուրջ 100 մլն լիրա (3.340.110 դոլար) արժողությամբ հետազոտական և նորարարական ծրագրեր:
Ընկերության մաքուր եկամուտը կազմում է 11.9 մլրդ լիրա (4.008.132 դոլար):
«ASELSAN»-ին հաջորդում է 1986-ին ստեղծված «Baykar» ընկերությունը՝ 2022-ի շրջանառության 26.15 մլրդ լիրա (8.684.286 դոլար) ծավալով:
Իսկ երրորդ տեղում «Roketsan» ընկերությունն է՝ 22 մլրդ լիրա (7.348.242 դոլար) ընդհանուր ծավալով:
Նշենք նաև, որ «Roketsan»-ը ծրագրում է արտահանման ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի:
Добавить комментарий