Опубликовано D.Guyumjyan -
detq

Անկարայից հայտնում են Պուտին-Էրդողան հանդիպման նախապատրաստման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակների կողմից, սակայն ժամկետն  ու վայրը դեռևս հայտնի չեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2024 թվականի սկզբին։ Պաշտոնական Անկարան էլ հայտնել էր, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքները կատարվում են։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն առաջիկայում։

Հիշեցնենք, որ թուրքական կողմը դեռևս նախորդ տարի՝ Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո, ցանկանում էր Պուտինին հյուրընկալել Թուրքիայում, սակայն վերջինիս մի շարք հակառուսական քայլերի պատճառով ՌԴ նախագահը հետաձգել էր այցը։ Երկու առաջնորդների վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Սոչիում։

 

Добавить комментарий