Ադրբեջանի ԶՈՒ օպերատիվ ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է զինված ուժերի օպերատիվ ստորաբաժանումների զորավարժությունների մասին։
Ըստ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ վարժանքների ընթացքում զինվորականներին հանձնարարված էր «վնասազերծել պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանները»։
««Կոմանդոսը», ներթափանցելով օպերատիվ տարածք, հաջողությամբ ավարտել է պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանների հայտնաբերման և վնասազերծման, վիրավորներին տարհանելու և այլ առաջադրանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Добавить комментарий