Ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Անկարայում

Ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Անկարայում

Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Ինչպես հայտնում է «Report»-ը, հանձնաժողովի 11-րդ նիստը կանցկացվի Անկարայում։

Հիշեցնենք, որ համատեղ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կազմակերպվել էր 2023 թվականի նոյեմբերի 4-ին Բաքվում։

Հանձնաժողովը համանախագահում են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Добавить комментарий