Ղարաբաղի հարցում Ադրբեջանի աջակցությունը Թուրքիայի անկախ քաղաքականության դրսևորումն է. Էրդողան
«Թուրքիան հավատարիմ է սեփական անկախ քաղաքականությանը, դրա դրսևորումներից է եղբայրական Ադրբեջանին աջակցությունը 30-ամյա օկուպացիայից Ղարաբաղի ազատագրման գործում»,- այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ստեղծման 97-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Թուրքիան չի գործում այլ երկրների թելադրանքով, մեր արտաքին և ներքին քաղաքականության մեջ մենք լիովին հավատարիմ ենք Թուրքիայի և թուրք ժողովրդի շահերին»,- ասել է նա։
Նրա խոսքով` դրա դրսևորումներից են հակաահաբեկչական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև աջակցությունն Ադրբեջանին։
Добавить комментарий