DETQ

Իրանի ծրագիրը Գազայի հատվածի և գրավյալ տարածքների ճգնաժամի միակ լուծումն է․ Ղալիբաֆ

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը կարծում է, որ պաղեստինյան ազգի շրջանում հանրաքվե անցկացնելու Իրանի ծրագիրը Գազայի հատվածի և գրավյալ տարածքների ճգնաժամի միակ լուծումն է: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ղալիբաֆը շեշտել է, որ Գազան այսօր Ասիայի և աշխարհի ամենակարևոր խնդիրն է: Նրա խոսքով՝ Գազան փորձություն է մարդկության համար՝ քննելու իր խիղճը։

«Սիոնիստների հարձակումների անհապաղ դադարեցումը, Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելը, շրջափակման ամբողջական վերացումը և բռնի միգրացիայի կանխումը Պաղեստինի հարցում կառավարությունների չորս կարևորագույն առաջնահերթություններն են»,- ասել է նա։

Իրանի խորհրդարանի նախագահը Պաղեստինում ստեղծված իրավիճակն անվանել է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անկայունություն ստեղծելու վառ օրինակ։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը նաև հանցավորության և ցեղասպանության ակնհայտ դրսևորում է:

Добавить комментарий