
Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսը պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի նոր գլխավոր հյուպատոս Ազիզ Մանսուրին պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ նա ավելի վաղ ժամանել է Բաքու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել իր հավատարմագրերը։ Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի ղեկավարի հետ, որից հետո մեկնել է Նախիջևան։
Մանսուրին օրեր առաջ իր առաքելության վայր ուղևորվելուց առաջ հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և զեկույց ներկայացրել Նախիջևանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության աշխատանքային նոր ժամանակաշրջանում իր առաջիկա ծրագրերի մասին։
Այս հանդիպմանը Աբդոլլահիանն անդրադարձել էր իրանա-ադրբեջանական հարաբերություններին և ընդգծել Ադրբեջանում Իրանի ներկայացուցիչների միջոցով երկու երկրի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Добавить комментарий