Опубликовано A.Gevorgyan -
ftgh

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է ադրբեջանցի վետերաններին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Թուրքիա այցելած ադրբեջանցի վետերանների հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով  Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, Թուրքիայի փոխնախագահը ողջունել է ադրբեջանցի վետերաններին և գոհունակություն հայտնել նրանց հետ հանդիպելու համար։ Յըլմազն անդրադարձել է 44-օրյա պատերազմին և  ընդգծել, որ նրանց գործունեությունը հպարտացրել է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։

Վետերանները շնորհակալություն են հայտնել Թուրքիային իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։

Добавить комментарий