Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հեռանկարները. Էմիրբեյով
Ֆրանսիական «L'Opinion» պարբերականում հրապարակված հոդվածում վերլուծվել է Փարիզի ու Բաքվի հարաբերությունների կտրուկ վատթարացումը վերջին «լրտեսական սկանդալի» ֆոնին։
Հոդվածի հեղինակ Ժան-Դոմինիկ Մերշեն մանրամասն անդրադարձել է անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվում Ադրբեջանի դեմ լրտեսության մեջ մեղադրվող Մ. Ռայանի կալանավորմանը։
Հոդվածում նշվում է, որ դեսպանատան աշխատակիցները Մարտին Ռայանին ստիպել են հավաքել հատկապես Իրանի և Թուրքիայի վերաբերյալ տեղեկություն և փոխանցել երրորդ երկրների:
Այս ֆոնին հեղինակն անդրադարձել է Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացմանը և դատապարտել Ֆրանսիայի կողմնակալ հայամետ դիրքորոշումը, այդ թվում՝ Երևան զենքի և տեխնիկայի շարունակական մատակարարումը:
Պարբերականը մեջբերում է. «Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից, բացի դրանից՝ նա իր պահվածքով բացասաբար է անդրադառնում այս հարցում Եվրամիության դերի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը:
Добавить комментарий