«Զանգեզուրի միջանցքը»` իբրև տարածաշրջանային համագործակցության դարպաս․ թուրքական մեդիա
Տարածաշրջանի երկրների համար աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով կարևոր նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքը», որը կմիացնի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, կվերացնի այն խոչընդոտները, որոնք տարիներ շարունակ կանգնած են եղել տարածաշրջանային համագործակցության ճանապարհին։ Այս մասին է հայտնում «Anadolu Ajansı» (AA) թուրքական պետական լրատվական գործակալությունը։
«Պատերազմից հետո Ադրբեջանն անմիջապես ձեռնամուխ եղավ իր տարածքից մինչև հայկական սահման ձգվող ճանապարհների և երկաթգծերի կառուցմանը։ Թեև ադրբեջանական տարածքում «Զանգեզուրի միջանցք» երթուղու հատվածում երկաթուղային և ճանապարհային աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով, Հայաստանը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,- հայտնում է թուրքական լրատվական գործակալությունը։
#Դետքի_հետագծով
2024 թվականի տարեսկզբից արդեն իսկ ականատես ենք լինում թուրքական մեդիայում ակտիվ շրջանառվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրքական ծրագրերին, որոնք ուղղված են ինչպես Թուրքիայի արտաքին լսարանին՝ ներկայացված իբրև աշխարհատնտեսական լույսի ներքո, այնպես էլ ներքին լսարանին։ Ի դեպ, ներքին լսարանում չեն էլ թաքցնում այսպես կոչված միջանցքի իրական` ռազմաքաղաքական նպատակների մասին։
Добавить комментарий