Մենք խաղաղության պայմանագիր կկնքենք Սուդանի հետ քաղաքացիական կառավարության ձևավորումից հետո. Իսրայել
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենը հինգշաբթի երեկոյան հաստատել է, որ Իսրայելը և Սուդանը «համաձայնվել են» աշխատել «խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»՝ Խարտում քաղաքում կատարած պաշտոնական այցից վերադառնալուց հետո, որն առաջինն էր Իսրայելի արտգործնախարարի կողմից:
«Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այցի շրջանակում մենք պայմանավորվել ենք Սուդանի և Իսրայելի միջև խաղաղության պայմանագիր ստորագրել քաղաքացիական կառավարության ձևավորումից հետո»,- լրագրողներին ասել է Կոհենը Թել Ավիվի օդանավակայան վերադառնալուց հետո։
«Խաղաղության համաձայնագիրը Սուդանի համար դուռ կբացի Միացյալ Նահանգների հետ ամուր հարաբերություններ հաստատելու համար»,- հավելել է իսրայելցի պաշտոնյան։
Իր հերթին Սուդանի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի արտգործնախարարի՝ Սուդանի մայրաքաղաք կատարած այցից հետո հայտարարել է, որ մտադիր է շարունակել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների ամբողջական կարգավորումը։
Խարտումում կատարած իր մեկօրյա այցի ընթացքում Էլի Կոհենը հանդիպել է Սուդանի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սուդանի ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի հետ, հայտնում է Սուդանի կառավարության լրատվական գործակալությունը:
Добавить комментарий