Ահաբեկիչներն այլևս վտանգ չեն ներկայացնում մեզ համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով թուրքական Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ստեղծման 97-ամյակին նվիրված միջոցառմանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է երկրում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կառույցների գոյության մասին:
«Ահաբեկիչները Թուրքիայի համար այլեխևս վտանգ չեն ներկայացնում»,- նշել է Էրդողանը:
Նա ասել է, որ Թուրքիան հաջողությամբ շարունակում է ահաբեկիչների դեմ պայքարը։
«Մենք շարունակում ենք ներթափանցել ահաբեկիչների ենթակառուցվածքներ։ Դրա համար մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր»,- հավելել է Էրդողանը։
Добавить комментарий