Պայմանագիր Իսրայելի հետ՝ շարունակելու երկու երկրների հարաբերությունների կարգավորումը. Սուդան
Սուդանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն կա՝ շարունակելու երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։
«Մենք Իսրայելի հետ քննարկել ենք տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Սուդանի ինքնիշխանության խորհուրդը հայտարարել էր, որ խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։
Այսօր մեկօրյա պաշտոնական այցով Խարտում ժամանած Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպմանը շոշափվել են Իսրայելի հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելու և Խարտումի ու Թել Ավիվի միջև գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, հատկապես անվտանգության և ռազմական ոլորտներում փոխհամագործակցության հեռանկարների ընդլայնման ուղիները։
Սուդանական կողմը հորդորել է իսրայելական կողմին կայունության հասնել Իսրայելի և Պաղեստինի ժողովրդի միջև։ Հանդիպմանը քննարկվել է նաև Սուդանի դերը տարածաշրջանում անվտանգության խնդիրների լուծման գործում։
Հատկանշական է, որ երկու երկրները 2020 թվականին հայտարարեցին հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին՝ սկսելով փոխադարձ տնտեսական և առևտրային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս քայլն այն ժամանակ քննադատություն առաջացրեց քաղաքացիական և քաղաքական խմբերի կողմից, որոնք կարծում էին, որ անցումային որոշումը չի կարող երկիրը պարտավորեցնել նման որոշումների և հարաբերությունների:
Սա ստիպեց Սուդանի արտաքին գործերի նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերի 23-ին պարզաբանել, որ կառավարությունն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության գալու քայլ է արել, սակայն դա մնացել է անցումային խորհրդարանին, որը դեռ չի որոշել՝ ընդունել, թե մերժել:
Добавить комментарий