Опубликовано H.Minasyan -
Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները «Զանգեզուրի միջանցքում». Գերմանիայում Ադրբեջանի դեսպան

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները «Զանգեզուրի միջանցքում». Գերմանիայում Ադրբեջանի դեսպան

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը անհրաժեշտ է համարել, որ Հայաստանը կատարի իր «պարտավորությունները»՝ ապահովելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» անխափան տեղաշարժը։

Ինչպես հայտնում է «Report»-ը, այս մասին դիվանագետը գրել է X սոցիալական ցանցի իր հաշվում։

«2020 թվականից հետո պաշտոնական Բաքուն առաջարկեց բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես խաղաղության միջանցք, որը կապում է Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան միմյանց և ավելի լայն աշխարհագրության հետ: Հայաստանը պետք է դադարի հրաժարվելուց այդ ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու իր պարտավորություններից, ինչը մեծապես օգուտ կբերի Հայաստանին»,- նշել է Աղաևը։

Добавить комментарий